Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Արևագալի ժամերգություն Իջևանի Սուրբ Ներսես Շնորհալի առաջնորդանիստ եկեղեցում

Մեծ Պահքի ընթացքում Տավուշի թեմի բոլոր հոգևորականներն ավանդաբար յուրաքանչյուր չորեքշաբթի միասնական աղոթքի են կանգնում թեմի եկեղեցիներից մեկում։ Այսօր մեր առաջին հանդիպումն էր։ Աստված օգնական բոլորիս մեր ընթացքի մեջ։ ․․․ Լոյս, արարիչ լուսոյ, առաջին լոյս, բնակեալդ ի լոյս անմատոյց. Հայր Երկնաւոր, ի դասուց լուսեղինացն օրհնեալ. ի ծագել լուսոյ առաւօտուս, ծագեա ի հոգիս մեր զլոյս քո իմանալի:

... Ավելին.

Տեառնընդառաջի նախատոնակ և նորապսակների օրհնության կարգ Իջևանի Սուրբ Ներսես Շնորհալի առաջնորդանիստ եկեղեցում

Փետրվարի 13-ի երեկոյան Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Տեառնընդառաջի նախատոնակը։ Երեկոյան ժամերգությունից հետո եկեղեցիներում կատարվում է նորապսակների օրհնության կարգ։Տոնը խորհրդանշում է 40 օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելը: Տեառնընդառաջի նախատոնակին՝ երեկոյան ժամերգությունից հետո, կատարվում է Անդաստանի կարգ՝ աշխարհի չորս ծագերի, արտերի և այգիների օրհնություն, ինչը նշանավորում է ձմռան ավարտն ու գարնանամուտը: Այնուհետև եկեղեցիների կանթեղներից վերցված օրհնված

... Ավելին.

ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ ԵՎ ԱՍՏՎԱԾՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ ԵՊԻՍԿՈՊՈՍԱԿԱՆ ՊԱՏԱՐԱԳ ԻՋԵՎԱՆԻ ՍՈՒՐԲ ՆԵՐՍԵՍ ՇՆՈՐՀԱԼԻ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Ձայն Տեառն ի վերայ ջուրց, եւ Աստուած փառաց որոտաց, եւ Տէր Ինքն ի վերայ ջուրց բազմաց․․․ Հունվարի 6-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդը՝ Աստծո մարդանալու ու մարդկանց հայտնվելու տոնը։ Նաև Աստվածհայտնության տոնն է՝ հիշատակվում է Քրիստոսի մկրտությունը, երբ Հայր Աստված վկայեց․ «Դա է Իմ սիրելի Որդին» ու Սուրբ Հոգին աղավնակերպ իջավ Քրիստոսի

... Ավելին.

ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ ԵՎ ԱՍՏՎԱԾՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ. ԵՊԻՍԿՈՊՈՍԱԿԱՆ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ԻՋԵՎԱՆՈՒՄ

Հունվարի 6-ին Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց Իջևանի առաջնորդանիստ Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցում: Պատարագին ներկա էին Երրորդ բանակային կորպուսի շտաբի պետ գնդապետ Արտյոմ Սմբատյանը, Իջևանի գնդի հրամանատար գնդապետ Վահե Հովսեփյանը, սպաներ և զինվորներ: Պատարագի որոշ հատվածներ երգում էին Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախմբի սաները (խմբավար՝ Քրիստինե Շերոյան): Հավատացյալներին

... Ավելին.

Տավուշի թեմ

Հայաստանը հրաշալի է, Տավուշ-ՏաՀույսը՝ բացառիկ․ Տավուշ–ՏաՀույսի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն այսպես է բնորոշել Տավուշ աշխարհը։ ՏաՀույսը ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ է։ Մեր առաքելությունն է՝ Քրիստոսին տանել յուրաքանչյուր տավուշեցու տուն․ Քարոզել Աստծո խոսքը Զորացնել ազգային ինքնությունը Ստեղծել հոգևոր-մշակութային, կրթական առողջ միջավայր։ Մեր գործունեության ուղղություններն են․ Հոգևոր-կրթական Մշակութային Սոցիալ-տնտեսական Տավուշի թեմի պաշտոնական ֆեյսբուքյան էջը․ https://www.facebook.com/tahuys/ Տավուշի թեմի պաշտոնական իստագրամյան

... Ավելին.



Translate »